Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատամիկներ (լատին․՝ Anodonta), երկփեղկանի փափկամարմինների ցեղ։ Հայտնի է 50 տեսակ։
Խեցին (մինչև 25 սմ) կազմված է ձվաձև փեղկերից, որոնք մեջքի կողմից միացած են առաձգական կապանով, իսկ փորի կողմից ազատ են։ Մարմնի առջևի մասից ձգվում է սեպաձև, մկանուտ ոտքը։ Գլուխը թերզարգացած է։ Ծնոտներ և ատամներ չունեն,որի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը։
Ապրում են կանգնած և դանդաղահոս քաղցրահամ ջրերում։ Տարածված են ամենուրեք։ Հայաստանում հանդիպում են Քասաղ գետում և Մեծամոր լճում։ Սնվում են ջրիմուռներով, բակտերիաներով, մանր անողնաշարավորներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 373)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|