Jump to content

Հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավաքածու կամ կոլեկցիա (լատին․՝ collectio՝ հավաքում, հավաքածու), միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների համակարգված ժողովածու, որն ունի գիտական, պատմական կամ գեղարվեստական արժեք։

Հավաքածուի հիմք կարող են հանդիսանալ տարաբնույթ առարկաներ, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձաններ՝ ձեռագրեր, գրքեր, թղթադրամներ, մետաղադրամներ, նամականիշեր, կերպարվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև հանքանյութեր, բույսեր, միջատներ և այլն։ Ձևավորվել են հավաքածուների ստեղծման ինքնուրույն ուղղություններ՝ գիտական, ուսումնական, սիրողական։ Հավաքածուներ ստեղծելիս առաջատար դերը պատկանում է թանգարաններին[1]։

Հավաքածուներ ստեղծվել են հնուց։ Սակայն հավաքածուն որպես մարդկային գործունեության հատուկ բնագավառ սկզբնավորվել և զարգացել է Վերածննդի դարաշրջանում։ Մեդիչիների ընտանիքի հավաքածույում (Ֆլորենցիա), ի թիվս արվեստի ստեղծագործությունների, կային նաև հանքաքարերի հազվագյուտ նմուշներ։

Եզակի իրերի հավաքածուներ են ունեցել՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 265