Թոմ Արայա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թոմ Արայա | |
---|---|
Թոմ Արայան համերգի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tom Araya |
Ի ծնե անուն | իսպ.՝ Tomás Enrique Araya Díaz |
Նաև հայտնի է որպես | Tom Araya |
Ծնվել է | հունիսի 6, 1961 (63 տարեկան) Վինյա դել Մար, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի |
Երկիր | Չիլի և ԱՄՆ |
Ժանրեր | Թռեշ-մետալ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, բաս-կիթառ |
Գործունեություն | 1982 –այժմ |
Լեյբլ | American Recordings |
Կրթություն | Colegio alto del maipo? և South Gate High School? |
Անդամակցություն | Slayer |
Կապված | Slayer |
Կայք | slayer.net |
Tom Araya Վիքիպահեստում |
Թոմ Արայա (Թոմաս Էնրիկե Արայա Դիաս, հունիսի 6, 1961, Վինյա դել Մար, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի), բասիստ, վոկալիստ և ամերիկյան Թռեշ-մետալ Slayer խմբի երգերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արայան ծնվել է 1961 թվականի հունիսի 6-ին Վալպարիասոյում (Չիլի), նա ընտանիքի չորրորդ երեխան էր։ 1965 թվականին հայրը տեղափոխվել է Սաուս Գեյտ (անգլ. South Gate) Կալիֆոռնիա) աշխատանքի պատճառով, իսկ երբ տղան դարձավ հինգ տարեկան, նրա ընտանիքը հետևեց նրան։ Ըստ լուրերի նա լքեց երկիրը քաղաքական խռովությունների պատճառով, սակայն երաժիշտը հերքում է դա, պնդելով, որ «դա եղավ 1971 թվականին, իսկ մենք այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ում էինք»։
Արայաի մեծ եղբայրը, որը կիթառ էր նվագում, ոգեշնչեց եղբորը վերցնել բաս-կիթառը ձեռքերի մեջ արդեն 8 տարեկանում։ Երկուսով նրանք նվագում էին Beatles և Rolling Stones խմբերի երգերը, որոնք ներշնչեցին նրանց մեջ հետաքրքրություն երաժշտության հանդեպ։ 1980-ականների սկզբում Արայաի մեծ քույրը առաջարկեց նրան դառնալ շնչառական թերապևտ։ Թոմի Հայրը նույնպես պնդում էր, որ որդին ինչ-որ աշխատանք գտնի։ Արդյունքում ապագա երաժիշտն անցավ երկտարյա տեխնիկական դասընթաց, լսելով դասախոսություններ երակածակման (մաշկի միջով ասեղը երակի մեջ խրել) և ինտուբացիայի մասին։
Slayer
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Արայան մտերմացավ Քերրի Քինգի հետ, որը նրան առաջարկեց միանալ իր խմբին՝ Slayer-ին։ Արայան համաձայնվեց, օգտագործելով վաստակած գումարն ապագայում Show No Mercy ալբոմը ֆինանսավորելու համար։
Արայան թույլտվություն խնդրեց հիվանդանոցում երկարատև արձակուրդի համար, խմբի առաջին Եվրոպական շրջագայության համար 1984 թվականին, սակայն նրան մերժեցին։
Մեկ ամիս բացակայությունից հետո աշխատավայրում նրանք ասացին, որ կհեռացնեն Թոմին, ինչին նա պատասխանեց «Օ, ես կարծում էի արդեն հեռացված եմ»։
Սլեյրը ելույթ ունեցավ որպես հեդլայներ տարաբախտ «Clash of the Titans» շրջագայությանը, Megadeth, Anthrax և Suicidal Tendencies: Կուլիսների ետևում Մեգադեթի առաջնորդ Դեյվ Մասթեյնը և Թոմը իրար անպարկեշտ բառեր ասեցին և դրա հետևանքով խմբերի միջև առաջացավ երկարատև թշնամություն։
Հիմա Արայան ապրում է ընտանիքի հետ Տեխասում։ 2006 թվականին նա ստիպված էր պառկել հիվանդանոց լեղապարկի վիրահատության, ինչի պատճառով մի քանի օրով հետաձգվեց The Unholy Alliance Tour Հյուսիսամերկյան։ 2010 թվականին Թոմը վիրահատություն տարավ ողնաշարի վրա, հիմա նրա պարանոցը պահում են երկու տիտանե թիթեղներ։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չնայած նրան, որ Թոմը քրիստոնյա է, նա առանց խնդիր համերգների ժամանակ կատարում է Քինգի գրած երգերը։
«Եթե Քինգը գրում է լավ տեքստ, ես չեմ անհանգստանում իմ կրոնական տեսակետների համար։ Չեմ ասում որ երգը վատն է, որովհետև այն հակասում է իմ հավատքին։ Ինձ դուր է գալիս ջղայնացնել ուրիշ մարդկանց։»
- Թոմը ձախլիկ է, սակայն գործողությունների մեծ մասը, (այդ թվում նաև կիթառ նվագելը) նա կատարում է աջ ձեռքով։
- Թոմը, ըստ էության խմբի միակ մշտական անդամն է, քանի որ Քերրին մի քանի ամսով գնացել է Մեգադեթ, 1984 թվականին, Դեյվ Լոմբարդոն 2 անգամ գնացել է խմբից, իսկ Ջեֆֆ Հաննեմանը 2011 թվականին դադարեց նվագել ձեռքի վնասվածքի պատճառով, իսկ 2013 թվականին մահացավ։
Երաժշտական գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արայան օգտագործում է Ampeg ուժեղացուցիչներ և ESP կիթառներ։ Նա երեք բաս-կիթառահարներից մեկն է, որոնք ունեն ստորագրված բաս կիթառի մոդել (ESP կազմակերպությունը վաճառում է բաս-կիթառներ Թոմի ստորագրությամբ) մյուս երկուսը- Henkka Seppälä Children of Bodom-ից և Ֆրեդերիկ Լեկլեռկա DragonForce-ից։
- ESP - Tom Araya signature bass
- B.C. Rich basses
- EMG pickups
- Bartolini pickups
- D'Addario strings
- D'Andrea Picks and straps (օգտագործել է South of Heaven-ից առաջ)
- Ampeg SVT-2PRO heads
- Ampeg SVT-4PRO heads
- Ampeg SVT-810E 8x10 cabinets
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Արայա» հոդվածին։ |
|