Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատիշերեն (ինքնանուն՝ latviešu valoda), Հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան լեզվախմբի լեզու։ Լատիշերեն խոսում են աշխարհում 1,8 միլիոն մարդ։ Այն պաշտոնական լեզու է Լատվիայում։ Լատիշերենը չի մտնում ըստ տարածման աշխարհի լեզուների դասակարգման մեջ։
Լատվերեն․ լատիշերեն, լեթթերեն լատվիացիների (լատիշների) լեզուն։ Խոսվում է Լատվիայում, մասամբ՝ հարակից վայրերում և արտասահմանում։ Ունի 3 բարբառ, որոնցից միջին լատիականը (Կենտրոնական Լատվիա) ընկած է գրական լատվերենի հիմքում։ Շեշտը սկզբնավանկում է և կապված։ Հաստատվում է հնչերանգի 2 կաղապար՝ տևական և ոչ տևական։ Առկա է հոլովման (7 հոլով, 6 հոլովում), խոնարհման ձևերի բազմազանություն։ Գոյականն ունի սեռի (արական, իգական), թվի (եզակի, երկակիի մնացորդներ, հոգնակի), հոլովի, դեմքի կարգեր։ Գրավոր աղբյուրները՝ 16–րդ դարից, այբուբենը՝ լատինագիր։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 498)։
|