Lousnelius
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Lousnelius | |
---|---|
Երկիր | Հայաստան, Վանաձոր |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 2006 – ներկա |
Լեյբլ | Electric Komitas Studios |
Կայք | Lousnelius |
Անդամներ | |
Արմեն Պապյան Հայկ Գալստյան Միշել Ալեքյան | |
Նախկին անդամներ | |
Պայքար Չախոյան Միքայել Մխիթարյան |
Lousnelius, հայկական ալտերնատիվ ռոք խումբ, կազմավորվել է 2006 թվականին Վանաձոր քաղաքում։ Մասնակցել է բազմաթիվ համերգների և փառատոնների Երևանում և Վանաձորում։
Կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Պապյան, սոլո կիթառ, վոկալ
- Հայկ Գալստյան, հարվածային
- Միշել Ալեքյան, բաս կիթառ
- Ռոմա Օհանյան, խմբի մենեջեր
Վաղ ժամանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը կազմավերվել է 2006 թվականին՝ Արմեն Պապյանի և Միքայել Մխիթարյանի կողմից։ Վերջինս այն ժամանակ խմբում հարվածային գործիքներ էր նվագում։
Այնուհետև խումբ եկավ Պայքար Չախոյանը, ով խմբի վոկալիստն էր։ Խումբը այդ կազմով գործեց մի քանի ամիս։ Երբ Միքայելը գնաց ծառայության հայկական բանակ (2006-2008 թթ.), Պայքարը ստանձնեց նաև հարվածային գործիքները, որը հետագայում դարձավ իր մասնագիտությունը։ Այնուհետև խումբ ներգրավվեց Միշել Ալեքյանը՝ որպես բաս կիթառահար։ Այս կազմով խումբը ստեղծագործեց մոտ 3.5 տարի, ոիրց երկուսը (2008-2010 թթ.) միշելը ծառայում էր հայկական բանակում։
Միշելի վերադարձից հետո խումբը ստեղծագործեց նույն կազմով ևս 1.5 տարի, որից հետո Պայքարը տեղափոխվեց Վանաձորյան մեկ այլ ռոք խումբ։ Խումբը մատնվեց անգործության մոտ 5 ամիս, որից հետո խումբ ներգրավվեց Հայկ Գալստյանը (2012 թ.), որը ստանձնեց հարվածային գործիքները։ Պայքարի հեռանալուց հետո առաջացավ վոկալիստի խնդիր։ Խումբը չկարողանալով գտնել համապատասխան վոկալիստ Վանաձոր քաղաքում՝ այդ դերը ժամանակավորապես ստանձնեց խմբի սոլո կիթառահար՝ Արմեն Պապյանը։ Հայկ Գալստյանի ներգրավվումից հետո խումբն առաջին անգամ բեմ դուրս եկավ 2012 թ-ի Հունիսին, որից հետո մինչև հիմա խումբն ակտիվորեն ստեղծագործում է և պատրաստվում է թողարկել իր առաջին՝ «Haralez» ձայներիզը։