Օսակա
Օսակա [1][2](ճապ. 大阪市 )՝ Ճապոնիայի՝ բնակչության թվով երրորդ քաղաքն է, որը գտնվում է Հոնսյու կղզու հարավային մասում, Օսակա ծոցում։ Համանուն պրեֆեկտուրայի կենտրոնն է։ 1956 թվականին կառավարության հրամանագրով հռչակվել է քաղաք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օսակա | |||||
大阪市 | |||||
| |||||
Երկիր | |||||
Պրեֆեկտուրա | Օսակա | ||||
Ներքին բաժանում | Miyakojima-ku?, Ֆուկուսիմա-կու, Konohana-ku?, Nishi-ku?, Minato-ku?, Taishō-ku?, Tennōji-ku?, Naniwa-ku?, Nishiyodogawa-ku?, Higashiyodogawa-ku?, Higashinari-ku?, Ikuno-ku?, Asahi-ku?, Jōtō-ku?, Abeno-ku?, Sumiyoshi-ku?, Higashisumiyoshi-ku?, Nishinari-ku?, Yodogawa-ku?, Tsurumi-ku?, Suminoe-ku?, Hirano-ku?, Կիտա-կու և Chūō-ku? | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. | ||||
Մակերես | 223,00 կմ² | ||||
ԲԾՄ | 20 մետր | ||||
Բնակչություն | 2 685 481 մարդ (2014) | ||||
Խտություն | 12 042,52 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +81 06 | ||||
Փոստային ինդեքս | 〒27100-4 | ||||
Ավտոմոբիլային կոդ | Naniwa | ||||
Պաշտոնական կայք | city.osaka.lg.jp | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելՕսական գտնվում է Օսակա պրեֆեկտուրայի արևմտյան մասում, Հոնսյու կղզու կենտրոնում։ Քաղաքը ելք ունի դեպի Ներքին Ճապոնական ծով։ Օսակայի ռելիեֆը հարթային է։ Ամենաբարձր կետը Նոր Ցուրումի լեռն է Ցուրումի շրջանում, ունի 37,5 մ բարձրություն։ Ամենացածր կետը Յամատոդա տեղանքն է Նիսի-Յոդոգավայում։
Օսական տեղակայված է երկու բարձրավանդակների և բերուկ հարթավայրի վրա։ Բարձրավանդակներից ամենախոշորը 12 կմ երկարություն ունեցող Ուեմաչին է։ Այն ձգվում է հյուսիսից հարավ, Օսակայի ամրոցից մինչև Սումիյոշի սրբավայր։ Երկրորդ բարձրավանդակը՝ Աբիկոն, չափերով ավելի փոքր է։ Այն ունի 8 կմ երկարություն և ձգվում է արևելքից հարավ, Կացույամա բլրից մինչև Յամատո գետը։
Օսակայի բերուկ հարթավայրը ձևավորվել է Յոդո և Յամատո գետերի դելտայում տեղումների կուտակումների հետևանքով։ Այս հարթավայրը զբաղեցնում է քաղաքի մեծ մասը։ Յոդո գետը Օսակայի գլխավոր ջրային ուղին է, հոսում է քաղաքի հյուսասյին մասով։ Գետաբերանում այն բաժանվում է մի քանի մասի՝ Կանձակի, Տեմմա, Նեյա, Դոձիմա, Տոսա-Հորիկավա, Աձի, Սիրինասի, Կիձու։ Վաղ շրջանում քաղաքաբնակները այս գետակները իրար են միացրել բազմաթիվ ուղիներով, ինչի պատճառով Օսական անվանում էին «Ջրային մայրաքաղաք»։ Գետերը նպաստում էին քաղաքում առևտրի և տրանսպորտի զարգացմանը, սակայն բազմիցս պատճառ էին հանդիսանում ջրհեղեղների համար։ Դրանք դադարեցին 1909 թ. Նոր Յոդո գետի համար ջրահեռացման ուղի կառուցելուց հետո։ Քաղաքի երկրորդ մեծ գետը՝ Յամատոն, հոսում է քաղաքի հարավային մասով և հանդիսանում է քաղաքի հարավային սահմանը։ Յոդո և Յամատո գետերի դելտայի գրունտը բաղկացած է ավազից և փափուկ կավից։
Օսակայի կլիման խոնավ մերձարևադարձային կլիմա է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 1981-2010 թթ. կազմել է + 16,9 °C: Ամառը սովորաբար շոգ է, իսկ ձմեռը՝ համեմատաբար տաք։ Ձյուն այստեղ հազվադեպ է գալիս։ Տարեկան միջին մթնոլորտային ճնշումը 1005,2 Պլ է։ Տեղումների քանակը չնչին է՝ 1279,0 մմ ըստ 1981—2010 թթ.: Ավելի անձրևային են ամառը և աշնան սկիզբը։
Պատմություն
խմբագրելՏեղանքը, որտեղ այժմ տեղակայված է ժամանակակից Օսական, հնում կոչվել է Նանիվա (ճապ. 難波, 浪華, 浪花)։ Այն անունը պահպանվել է քաղաքի կենտրոնական շրջանների անուններում՝ Նանիվա և Նամբա։ Կայսր Կոտոկուի գահակալման տարիներին (596—654) Նանիվան եղել ` կայսերական նստավայր, ուստի նաև` մայրաքաղաք։
Ըստ առաջին ճապոնական գրառումների՝ «Կոձիկիի» և «Նիհոն Սյոկիի», հենց ժամանակակից Օսակայի տարածքում են մ.թ.ա. 663 թվականին Յամատո ցեղերը բնաջնջել տեղաբնիկներին և հիմնել Յամատո պետությունը՝ առաջին ճապոնական պետականությունը։
Հազարամյակ հետո՝ 638 թվականին Տեմմու կայսրը Նանիվայի տարածքում հիմնում է քաղաք։ VII-VIII դարերում այն դառնում է որոշ կայսրերի նստավայր, ուստի նաև՝ մայրաքաղաք։
VIII դարասկզբում մայրաքաղաքը տեղափոխվում է Նարա, սակայն Նանիվան շարունակում է մնալ Ճապոնիայի խոշորագույն առևտրային քաղաքը և միջազգային նավահանգիստը։ Սակայն միջնադարում քաղաքի զարգացումը գրեթե կանգ է առնում։ 1496 թվականին ժամանակակից Օսակայի տարածքում՝ կայսերական ամրոցների փլատակների վրա, կառուցվում է Իսիյամա Հոնգան-ձի մենաստանը։ Մենաստանի շուրջ կառուցվում է քաղաք, որն էլ ստանում է Օսակա անունը։
XVII—XIX դարերում Օսական երկրի գլխավոր առևտրային կենտրոնն էր։ Ի տարբերություն Ճապոնիայի մյուս քաղաքների, որտեղ ապրում էին հիմնականում սամուրայներ, Օսակայում ապրում էին առևտրականներ։ Քաղաքը վեր է ածվում «համաճապոնական բանկի», որի վարկատուները քաղաքի գրեթե բոլոր սյոգուններն էին։ Առևտուրը խթանում է նաև արվեստի ծաղկմանը, մասնավորապես՝ ուկիյո-է գրավյուրների և կաբուկի ու բունրակու թատրոնների։
XIX—XX դարերում Օսական կարևոր արդյունաբերական-ռազմական կենտրոն էր, ինչի պատճառով բազմիցս ռմբակոծվեց Ամերիկայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Օսական քաղաքի կարգավիճակ ստացել է 1889 թվականի ապրիլի 1-ին։ Հետպատերազմյան Ճապոնիայում դա վերահաստատվել է 1956 թվականի սեպտեմբերի 1-ի կառավարական հրամանով։
Տնտեսություն
խմբագրել2009 թ. Օսակայի եկամուտը տարեկան կազմել է 20 848 700 իեն, իսկ ծախսերը՝ 20 841 100 իեն։ Բոլոր բնակիչների ընդհանուր եկամուտը կազմել է 800 400 իեն։
Քույր քաղաքներ
խմբագրելԱկսարայ, Թուրքիա
Բուդապեշտ, Հունգարիա
Բուենոս Այրես, Արգենտինա
Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Դուբայ, ԱՄԷ
Համբուրգ, Գերմանիա (1989)
Մանիլա, Ֆիլիպիններ
Մելբուռն, Ավստրալիա (1978)
Միլան, Իտալիա (ապրիլի 10, 1981)[3]
Շանհայ, Չինաստան (1974)
Չիկագո, ԱՄՆ
Սան Պաուլո, Բրազիլիա (1985)[4]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1961)[5]
Գրականություն
խմբագրել- Дыбовский А. С. Несколько замечаний об осакском диалекте // Известия Восточного института ДВГУ . 1995. № 2
Արտաքին հղումներ
խմբագրել- (ճապոներեն) Պաշտոնական կայք Արխիվացված 2008-04-04 Wayback Machine
- Осака — Աշխարհագրական հանրագիտարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ А. А. Зализняк. Грамматический словарь русского языка. — М.: АСТ-ПРЕСС, 2008. — С. 742.
- ↑ Словарь собственных имён русского языка Автор Ф. Л. Агеенко. Печатное издание М.: ООО «Издательство "Мир и Образование"», 2010.
- ↑ https://www.comune.milano.it/aree-tematiche/relazioni-internazionali/city-to-city-cooperation/gemellaggi/osaka
- ↑ http://legislacao.prefeitura.sp.gov.br/leis/lei-14471-de-10-de-julho-de-2007
- ↑ https://kvs.gov.spb.ru/en/agreements/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսակա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 562)։ |