Google-ի բոլոր հնարավորությունները՝ ձեզ համար
Մուտք գործեք հաշիվ և ստացեք Google-ի ծառայություններից առավելագույնը։ Հաշիվը ձեզ օգնում է հարմարեցնել Google-ի ծառայությունները ձեր պահանջներին և ձեռքի տակ պահել բոլոր կարևոր տեղեկությունները։
Հարմարավետություն
Մուտք գործեք ձեր hաշիվ, որպեսզի Google-ի բոլոր ծառայություններն ավելի արդյունավետորեն օգնեն ձեզ ամենօրյա գործերում (օրինակ՝ Gmail-ը համաժամացնել Google Օրացույցի կամ Google Քարտեզների հետ՝ ժամանակացույցն օպտիմալացնելու համար)։
Ձեզ համար
Անկախ նրանից, թե ինչ սարք և ծառայություն եք օգտագործում, ձեր Google հաշիվն ամենուրեք ապահովում է համապատասխան ծառայություն, որը ցանկացած պահի կարող եք անհատականացնել և կառավարել։
Պաշտպանություն
Ձեր Google հաշիվը պաշտպանված է անվտանգության առաջատար տեխնոլոգիաներով, որոնք օգնում են հայտնաբերել և չեզոքացնել սպառնալիքները՝ նախքան դրանք վնաս կհասցնեն ձեզ։
Օգնություն ցանկացած պահի
Ձեր Google հաշվում պահված տվյալների օգնությամբ գաղտնաբառերը, հասցեները և վճարման տեղեկությունները կարող են ավտոմատ լրացվել՝ թույլ տալով խնայել ժամանակ։
Երբ դուք մտնում եք ձեր Google հաշիվ, Google-ի բոլոր ծառայությունները, որոնք օգտագործում եք, սկսում են միասին աշխատել՝ օգնելով կարճ ժամանակում ավելին հասցնել։ Օրինակ՝ Gmail-ին ուղարկված չվերթների հաստատումներն ավտոմատ կերպով կավելացվեն ձեր Google Օրացույցում և Google Քարտեզներում, որպեսզի չուշանաք թռիչքից։
Ուզո՞ւմ եք մյուս սարքերում շարունակել YouTube տեսանյութերի դիտումը, գործարկել Google Play-ի ձեր սիրելի հավելվածը կամ բացել ձեր կոնտակտները։ Պարզապես մուտք գործեք հաշիվ, և Google-ի բոլոր ծառայությունների ձեր տեղեկությունները հասանելի կլինեն։ Google հաշիվը նաև թույլ է տալիս հեշտությամբ, անվտանգ և արագ մուտք գործել կողմնակի հավելվածներ ՝ ձեր կարգավորումներն այնտեղ օգտագործելու հնարավորությամբ։
Հատուկ ձեզ համար
Ձեր բոլոր տվյալները և կարգավորումները հասանելի կլինեն ձեզ մեկ հպումով։ Պարզապես հպեք ձեր պրոֆիլի նկարին և անցեք «Կառավարել իմ Google հաշիվը» հղումով։ Ձեր պրոֆիլի նկարի միջոցով դուք կարող եք մտնել հաշիվ և դուրս գալ հաշվից, ինչպես նաև միացնել ինկոգնիտո ռեժիմը։
Յուրաքանչյուր օգտատեր կարող է ընտրել իրեն հարմար գաղտնիության կարգավորումները։ Դուք կարող եք ձեր Google հաշվում կառավարել դրանք այնպիսի գործիքներով, ինչպիսին է Գաղտնիության կարգավորումների ստուգումը։ Դուք նաև կարող եք միացնել/անջատել ձեր հաշվում տվյալների պահումը, ինչպես նաև ջնջել տվյալներ՝ զտելով ըստ ամսաթվի, արտադրանքի և թեմայի։
Ձեր Google հաշիվն այն կենտրոնացված վայրն է, որտեղ անձնական տվյալները պաշտպանված են (օր,՝ վարկային քարտերի տվյալները, գաղտնաբառերը և կոնտակտները)։ Անհրաժեշտ պահին ձեր տվյալները հասանելի կլինեն ձեզ համացանցում։
Ձեր տվյալների գաղտնիությունն ու,անվտանգությունը պաշտպանված են
Ձեր Google հաշիվն ավտոմատ պաշտպանում է ձեր անձնական տվյալների անվտանգությունը։ Յուրաքանչյուր հաշվում ներդրված են հզոր գործառույթներ, օրինակ, սպամի զտիչներ, որոնք արգելափակում են վտանգավոր նամակների 99,9%-ը, նախքան դրանք կհասնեն ձեզ, և անվտանգության անհատականացված ծանուցումներ, որոնք տեղեկացնում են ձեզ կասկածելի գործողությունների և վտանգավոր կայքերի մասին։
Օգտագործման մեջ պարզ այս գործիքը հաշվի պաշտպանության անհատական խորհուրդներ է տալիս։
Ձեր Google հաշվում ներկառուցված է Գաղտնաբառերի կառավարիչ, որի օգնությամբ կարող եք անվտանգ պահել ձեր գաղտնաբառերը մեկ վայրում, որը միայն ձեզ է հասանելի։